Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրները խախտել են պարտավորությունները՝ խոստանալով Ուկրաինային և Վրաստանին ընդունել դաշինքի շարքերը

Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը, որը Բուխարեստում տրվեց կազմակերպության գագաթնաժողովում, ԵԱՀԿ-ի Եվրոպայի անվտանգության խարտիայի գծով դաշինքի պետությունների պարտավորությունների ուղղակի խախտում է: Դեկտեմբերի 28-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Եվրամիությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։

«Հնարավոր է՝ մենք պետք է ավելի խիստ դեմարշ կատարեինք տակավին 2008 թվականին, երբ կայացավ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովը, որտեղ հայտարարվեց դաշինքին Ուկրաինայի եւ Վրաստանի ապագա անդամակցության մասին: Բայց այն ժամանակ մեզ հանգստացրեցին. կոնկրետ ժամկետ չէ որ չի հայտարարվել, անդամակցության համար Գործողությունների պլան նրանց չեն տրամարդել եւ նման բանար: Թեեւ այս ամենը թույլ սփոփանք է: Եվ արդյունքում այդ բանաձեւը կյանք ստացավ, դարձավ բազմաթիվ շահարկումների առարկա, ընդ որում ոչ միայն Կիեւում եւ Թբիլիսիում, այլեւ այստեղ՝ Բրյուսելում, այլ մայրաքաղաքներում»,- ընդգծել է դիվանագետը:

«Եթե կոնկրետ խոսենք, ապա ՆԱՏՕ-ի այդ որշումն այն պարտավորությունների խախտում է, որոնց տակ 1999 թվականին Ստամբուլում ստորագրել են ԵԱՀԿ-ի բոլոր պետությունների ղեկավարները, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների ղեկավարները: Այն ժամանակ ընդունված փաստաթղթում՝ Եվրոպայի անվտանգության խարտիայում, ուղղակիորեն ասվել է, որ ոչ մի ստորագրած երկիր չի ձգտի սեփական անվտանգության ամրապնդման այլ պետություների անվտանգության հաշվին»,- ասել է նա: Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի հետ Անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի եւ ՌԴ-ի եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը: Դրանք դեկտեմբերի 15-ին տրվել են ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս