ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ներկայացրել է հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր:
Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում կթողնենք մարտահրավերներով լի ևս մի տարի։ Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսում Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններ հնչեցրեց, մասնավորապես՝ նշելով, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել, և, որ ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, ուստի, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։
Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով:
Վարդաշեն, 9-րդ փողոց, 70 շենք. այս հասցեով է գործում Հանս Քրիստիան Կոֆոեդ բարեգործական հիմնադրամը, որը շուրջ 100 անօթևան շահառուների կացարան և սնունդ է տրամադրում: 168.am-ի նկարահանող խումբն այսօր ահազանգով այս հասցեում էր. կացարանի բնակիչները նշում էին՝ կացարանն ազատելու համար իրենց երկու օր ժամանակ են տվել: Ի դեպ, այս որոշումը վրդովեցրել էր նաև կացարանի 30 աշխատակիցներին:
«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:
Երևան քաղաքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Սրա դեմ պայքարելը շատ հեշտ է։ Լինել առանց դիմակ ու մարդկային հատկանիշներով լի։
Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս գլխավորել է կրթության եւ գիտության կոմիտեն։
Այլ խոսքերով, զիջումն, ըստ ադրբեջանաթուրքական «պատկերացումների«՝ պետք է լինի հազարամյակների խորքից եկող հայկական պետականության ծրագրի ամբողջ արդյունքի զրոյացումն, ըստ էության, և լավագույն դեպքում Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, գոյությանը զուտ խորհրդանշական բնույթ հաղորդելը։
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից կավելանա 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 29-ին Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» բազային օրինագիծը: Տեքստը հրապարակված է Դումայի էլեկտրոնային պահոցում։
Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է Ռուսաստանի գրպանը»։
Ես իրավունք չունեմ հունվարի 1-ից այստեղ անօթևանների պահել. անօթևանների կացարանի տնօրեն:
Որպես այլընտրանք՝ Հաղթանակ թաղամասն են առաջարկում, բայց անորոշ. անօթևանների կացարանի բնակիչ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դանիել Բալայանն ազատվել է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ դեկտեմբերի 25-ին նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և ծառերի արմատները։
Դավիթ Ջամալյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Շնորհիվ մեր պետության ղեկավարների՝ հասել եմ այստեղ. ՄԻՊ-ն է տեղավորել. անօթևանների կացարանի բնակիչ:
Անօթևանների կացարանը ազատելու համար բնակիչներին երկու օր ժամանակ են տվել. ՈՒՂԻՂ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս ստորագրած ազգային պաշտպանությանն առնչվող ակտը ներառում է կարևոր դրույթներ , որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար:
Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները թափանցիկ ակնարկներ են այն մասին, որ նա պատրաստվում է Արցախը վերջնականորեն հանձնել Ադրբեջանին՝ այն ճանաչելով որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Դրան, բնականաբար, հակադրվում են Արցախի իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանի ամեն ասածի հետ մինչ օրս համաձայնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունն են որոշելու նրա ճակատագիրը, եւ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 737-ի:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խոհանոց»՝ սա ֆեյսբուքյան խմբի անունն է, որտեղ 189 իշխանականներ քննարկում են տարբեր հարցեր կամ, ավելի ճիշտ՝ վերեւներից հրահանգավորվում, թե հրապարակային ինչպիսի վարք դրսեւորեն այս կամ այն երեւույթի, հատկապես ընդդիմադիրների հետ կապված:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մարզպետների կազմում որոշակի փոփոխություններ կանի: Դա մասամբ պայմանավորված է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններով։ Որոշումը կայացվել է ընտրություններից հետո, հիմա թեկնածուների փնտրտուքի մեջ են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հունական Կրետե կղզու ափերի մոտ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հերակլիոն քաղաքից 89 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):