«Ինքը քանի՞ գլխանի է, որ իր գործընկերներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ջղայնացնի». Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանն է: Բանախոսը նշել է.

  • Նիկոլ Փաշինյանի ասուլիսը նվեր էր Ալիևի 60-ամյակին։
  • Իր ասուլիսի ընթացքում կապիտուլյանտը հետագա բանակցային գործընթացի, արժանապատիվ բանակցողի համար ստեղծեց այնպիսի պրոբլեմներ, որոնք հայկական կողմին հաղթահարելու համար պետք են տարիներ:
  • Ադրբեջանը լուրջ խնդիր ունի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում իր ազգաբնակչության վերաբնակեցման, ո՞նց էին մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում գալու ապրեին։
  • Ինձ համար խորապես մեկ է, թե ով է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնում, բայց ինձ համար կարևոր է, որ Արցախն ունենա ընտրված նախագահ և Ազգային ժողով։
  • Բոլորս ենք հասկանում, որ Արցախում ընտրություններ անցկացնելը բարդ է, իսկ Արցախի սուբյեկտայնության հարցը կասկածի տակ դնելու գործընթացը սկսվել է վաղուց։
  • Ազգային ժողովի ամբիոնից Շուշին ու Հադրութը օկուպացված համարել վախեցող մարդիկ հայրենիք չունեն, իրենք չեն կարող մեր հայրենիքը պաշտպանել։
  • Արցախ աշխարհը, Արցախի պետականությունը շատ ավելի մեծ են, քան Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանը, ես ու բոլորը։
  • Չի կարող որևէ մեկի ամբիցիան ավելի բարձր լինել, քան Արցախի պետականությունը։
  • Սամվել Բաբայանի մականունը՝ Իժոն, կարծում եմ, կապ ունի նաև նրա խորամանկության հետ։
  • Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ երկիր է գցել, ինքը բոլորին է գցելու, և բոլոր մարդիկ, ովքեր սրբորեն կատարում են Նիկոլ Փաշինյանի՝ սիգնալով, սմս-ով ստացած հրամանները, թող նայեն Հայկ Մարությանին, Դավիթ Տոնոյանին։
  • Սա այդպես էլ չի հասկանալու, որ իր աթոռը պահելու համար մեր երկիրն այնպիսի պրոբլեմների առաջ է կանգնեցնելու, որոնց տակից մեր դիվանագետները տասնամյակներ աշխատելով են դուրս գալու։
  • Որքան պիտի ատես սեփական երկիրդ, որ մի քանի ամիս S կլասով, թիկնապահներով Երևանում պտտվելու համար վտանգես գերիների կյանքը, խաղաս նրանց սպասող հարազատների հույզերի վրա։
  • 2009–2013թթ․ եղել է Մինսկի խմբի 5 հայտարարություն, որոնց մեջ խոսվել է հիմնարար սկզբունքների մասին։ Սրանք հիմնարար սկզբունքները փոխարինեցին ինչ-որ անհեթեթ ձևակերպումներով։
  • Մեծ մանիպուլյատորն իր ստերի մեջ խճճվել է արդեն։
  • Դու քո բերանով ես ասել, որ Ալիևից ես տեղեկացել Արցախյան բանակցային գործընթացի մասին։ Բա որ Ալիևից իմացար, որ ամեն ինչ վերջացած է, ձև չկա, ինչո՞ւ 5000 հոգու գլուխ կերար:
  • Ո՞նց կարելի է Անվտանգության խորհրդի ձայնագրությունները մոնտաժած հրապարակել։
  • Այս ամենի մեղավորները նաև այն պաշտոնյաներն են, որոնք աշխատանքից դուրս գալով՝ կա՛մ ընդհանրապես չեն խոսում, կա՛մ հեռահար հարցազրույցներ են տալիս՝ ինձ չկպնեք, թե չէ՝ կխոսեմ…
  • Ես չեմ զարմանա, եթե սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ ներառված լինեն մի շարք ազգակործան դրույթներ։
  • Մայր բոռը՝ չարիքի կենտրոնը, պետք է ոչնչացնես․ փոքր կրետիկներին ոչնչացնելով՝ բան չի լուծվում։
  • Ինքը չի հասկանում, որ էլ 2018թ․ Նիկոլը չի․ հիմա արդեն բոլորը գիտեն, որ «Նիկոլ» նշանակում է՝ դավաճան։
  • Ինքը քանի՞ գլխանի է, որ իր գործընկերներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ջղայնացնի։
  • Մակունցը, իհարկե, դիվանագիտության «ռահվիրա» է, բայց ինքը կապ չունի ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցածի հետ։
  • Ըստ իմ տեղեկությունների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարծես թե կասեցնում է իր գործունեությունն Արցախում։
  • Վստահ եմ, որ մեր Սփյուռքի հայրենակիցները հիմա գոնե կհասկանան, որ հայրենիքն իրենց կարիքն ունի, ու առաջին հերթին ճիշտ գնահատելու այն, որ Նիկոլ Փաշինյանն ազգադավ գործողություններ է արել, անում և անելու։
  • Նույնիսկ հիմա, այս ստի, կեղծիքի՝ մեր կուսակցության վրա տոննաներով թափվելուց հետո, նախագահ Սարգսյանը չի ուզում կասկածի տակ դնել մեր երկրի սուվերենության այն փշրանքները, որոնք մնացել են աշխարհում։
  • Եթե Նիկոլի ցնդաբանություններից մեկը, որ վատ ժառանգություն է ստացել, գոնե աննշան հիմք ունենար, նա վաղուց հրապարակել էր այդ փաստաթղթերը։

Տեսանյութեր

Լրահոս