Բաժիններ՝

Ռուսաստանն ստորագրել է ՆԱՏՕ-ի փամփուշտների համար ԱԿ-19-ի առաջին արտահանական պարտավորագրերը

Ռուսաստանը կնքել է Կալաշնիկովի նոր ԱԿ-19 ինքնաձիգի առաջին արտահանական պարտավորագրերը, որն ստեղծվել է ՆԱՏՕ-ի փամփուշտների համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերյա Ռեշետնիկովան:

«Այդ արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսեւորվել: Բացի այդ, 2021 թվականին արդեն կնքվել են ԱԿ-19-ի արտահանական մատակարարումների առաջին պարտավորագրերը»,-պատմել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

ԱԿ-19-ն առաջին անգամ արտասահմանում ներկայացրել են IDEX-2021 ցուցահանդեսում, որը փետրվարին տեղի է ունեցել Աբու Դաբիում: Նոր ինքնաձիգն ստեղծել են ԱԿ-12-ի հիման վրա, բայց ՆԱՏՕ-ի 5,56X45 միլիմետր տրամաչափի փամփուշի համար:

ԱԿ-19-ը հանդերձված է Պիկատինիի շերտաձողերով, օրիգինալ կոնստուկցիայի փոխագուցավոր խզակոթով, նոր դիօպտրական նշանոցով եւ անաղմուկ եւ անբոց հրաձգության արագ հանվող սարքով: Ինքնաձիգը հուսալի եւ արդյունավետ է շոգ խոնավ կլիմայի եւ փոշոտ պայմաններում: Ավելի վաղ «Կալաշնիկով» կոնցեռնում հայտարարել են, թե հույս ունեն, որ դրանով կհետաքրքրվեն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի այն երկրները եւ ոչ միայն, որոնց բանակներում օգտագործվում են 5,56X45 միլիմետր տրամաչափի փամփուշտները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս