
Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ «երկաթե վարագույրին»․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը մտադիր չէ Արևմուտքի հետ հարաբերություններում վերադառնալ «երկաթե վարագույրին»։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա «երկաթե վարագույրին» Արևմուտքի հետ հարաբերություններում, Զախարովան պատասխանել է. «Մենք՝ ոչ»։