Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձել է Արգենտինայի գավաթակիր: Արգենտինայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բոկա Խունիորս»-ը մրցել է «Տալյերես Կորդոբա»-ի հետ և հաղթել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով` 5:4 հաշվով:
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Դեռևս ս.թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները ավարտին են հասցվելու 2021-ի տարեվերջին:
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար: 168.am-ը այս այցի մանրամասների մասին տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմից:
948 միլիոն դրամ` Գյումրում ասֆալտապատման ու էներգախնայող համակարգի ներդրման համար
Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի նպատակը, ըստ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորությամբ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնավորել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը
Հայաստանում դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 768 դեպք, որից 323 հազար 116-ը`առողջացած, 7747-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9541 բուժառու:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին մահացել է 27․136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին մահացածների թիվը կազմել է 25․520, 2019-ին 21․603 մարդ է մահացել, այսինքն՝ այս տարի 1616-ով ավելացել է մահացածների քանակը:
Կատալոնական «Բարսելոնա»-ն 2003/04 մրցաշրջանի առաջին անգամ չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգալի դիվանագիտական զիջում է արել Ռուսաստանին՝ հայտարարելով մի հանդիպման նախապատրաստման մասին, որի շրջանակում քննարկվելու են ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները, գրում է բրիտանական Financial Times թերթը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայում «գայլերի» առաջիկա հանդիպմանը:
Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։
Առնվազն 10 երեխա է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասի Հիգասիուրա քաղաքում մանկապարտեզի սաների խմբի վրա ավտոմոբիլի վրաերթի հետեւանքով: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդում է Asahi թերթը: Երեխաներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, նրանց մոտ ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում: Արագ շախմատի մրցաշարի 9 տուրից հետո նա կիսեց 7-12-րդ տեղերը՝ հավաքած 5 միավորով: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են հասունանում իշխող թիմի շարքերում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն շարքային կազմի մասին է, ուր դժգոհություններն ու մտահոգությունները տևական ժամանակ առկա են, այլ նաև, այսպես կոչված, «միջին օղակներում»:
ԱԺ–ն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քվեարկությամբ օրենքի նախագիծը ստացավ 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, ծրարներով կողմ քվեարկություններ էր թողել նաև ՔՊ-ի 4 պատգամավոր:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշում է կայացրել Թաթոյանի փոխարեն ՄԻՊ-ի պաշտոնում «նշանակել» արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին։
Մեր պետության և ազգի համար այս դժվարին պայմաններում մենք պարտավոր ենք նեցուկ լինել միմյանց, իրարից ուժ ստանալ և իրար ուժ տալ՝ դիմակայելու և կրկին որպես հզոր պետականություն ունեցող ժողովուրդ վերածնվելու:
Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Ավստրալիայի պաշտոնատար անձինք Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ներկա չեն լինի Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատճառով պաշտոնական բոյկոտի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը: