Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 300 դեպք. մահացել է 19 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 768 դեպք, որից 323 հազար 116-ը`առողջացած, 7747-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9541 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 7741 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք, առողջացել է 202 քաղաքացի, արձանագրվել է մահվան 19 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 427 հազար 511-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031