Այսօր ռուսական «Комсомольская правда» (КП) թերթը «Ղարաբաղում պատերազմից մեկ տարի անց. Ռուսաստանը դադարեցրել է արյունահեղությունը, բայց կրկին մեղավո՞ր է» վերտառությամբ ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել:
Չնայած 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան Հայաստանի առջև նոր նախապայմաններ է առաջ քաշել, պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում խոսքից գործի է անցնում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
Նոյեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել:
Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խորապես անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիվ հրապարակված խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցված այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ:
Իսրայելում բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների սուր պակասը լրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկրի բարձր տեխնոլոգիական մարդկային ռեսուրսների աութսորսինգ ծառայությունը՝ Webiz-ը, այժմ ընդլայնում է իր գործունեությունը՝ Երևանում բացելով իր մասնաճյուղը: Իսրայելական nocamels.com կայքի փոխանցմամբ, սեպտեմբերին իսրայելական ընկերությունը հայտարարել է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրման և վերապատրաստման կենտրոնի ստեղծումը մոտ 200 վրացիների համար պաշտոններ է ապահովել իսրայելական առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում, և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։
Հայաստանում ընթացող Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները հավաստում են մի բան, որ շատ դեպքերում համամասնական ընտրացուցակներում ընդգրկված անձինք վերջնահաշվարկ են կատարել սկզբունքայնության հետ: Այստեղ անզեն աչքով երևում է մի պատկեր, թե ինչպես է պայքարն ընթանում ոչ թե նախկինների ու ներկաների, այլ նախկինների ու դարձյալ նախկինների միջև: Վարպետության իսկական դասեր են ցուցադրվում, թե ինչպես կարելի է կարկառուն նախկինից անցում կատարել դեպի կարկառուն հեղափոխականի: Նման երևույթի բացառիկ օրինակ է Արթիկի խոշորացված համայնքի ղեկավարի համար մղվող պայքարը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, հանդես է եկել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգային ծրագրով:
Արեւմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, եւ դրանք դադարեցնելու համար հարկավոր է խնդիրը հիմնովին լուծել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հավաստել է, որ Իրանը չի շեղվում հայտարարած ատոմային ծրագրից: Թեհրանում Գրոսիի հետ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ նոյեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Իրանի ատոմայն էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար, երկրի փ ոխնախագահ Մոհամադ Էսլամին։
«Այսօր շատերը Ֆեյսբուքում, հանրային հարթակներում ձեռքները խփում են սեղանին ու ասում են՝ սա ենք ազատագրելու, նա ենք ազատագրելու: Եկեք այս ամենը վերջացնենք: Իրավիճակը ծայրահեղ ծանր է: Չեն ասում՝ ազատագրելու ենք, չեն ասում՝ հասնելու ենք Վան: Մեր տղաները Արցախը Ֆեյսբուքում չեն ազատագրել: Կարծում եմ՝ Հայաստանում Ֆեյսբուքը պետք է արգելել, որովհետև այսօր այն ծառայում է ի վնաս մեր ազգի»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՍԱՊԾ նախկին պետ, հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ մեր բանակը թողել ենք անպաշտպան:
Ազատագրական շարժման հավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ։
Նոյեմբերի 23-ին Սոմալիի Մարքա քաղաքի շրջանում ահաբեկիչները հարձակվել են Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության (AMISOM) բանակային ավտոշարասյան վրա:
Մենք կորցրել ենք Արցախը, լուրջ վտանգ ունենք, որ կարող ենք կորցնել նաև Սյունիքը. Մովսես Հակոբյան:
Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է թուրքական ASELSAN ընկերության գործադիր տնօրեն Հալուք Գորգյունի գլխավորած պատվիրակության հետ։
«Ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում: Ողբերգությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր խառնաշփոթի, խուճապի, վախեցած զինվորի կերպարի հեղինակներն են, հիմա մեղադրում են Դաշնակցությանը և ընդդիմությանը, որ՝ դուք եք խառնաշփոթի պատճառը: Ո՞ւմ պատճառով է այս վիճակը: Ձեր իշխանության գոյությամբ է պայմանավորված թուրքի լկտիությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ Սոչիում բանակցություններ տեղի կունենան: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ:
Ապա 23.11.2021թ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Վահագն Ալեքսանյանն իր խոսքերով փաստացի պնդել է իր միտքն առ այն, թե ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:
Գրիգոր Գրիգորյանը՝ բողոքի ակցիաների մասին. ՈՒՂԻՂ
Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև: Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը:
Աֆղանստանում պայթյուն է որոտացել տեղական շուկաներից մեկում, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուրի:
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատ կարձակվի:
Բոլոր հանրահավաքները, միտինգները, պիկետներն ու ակցիաները, որոնք ուղեկցվելու են նախկինացավային դրսեվորումներով ու նախկիններին պիտակավորելով, վստահաբար եմ ասում, որ ես այդտեղ անելիք չունեմ: Չունեմ, որովհետև նախկինների Հայաստանում ես ունեի երկու հայկական պետություն և հերոսներին արժանի Հայրենիք: Չնայած շատ ու շատ ոչ ճակատագրական սխալներին, ես գլուխս բարձր էի քայլում իմ երկրից դուրս…
Այսօր վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
«Դուք երևի մոռացել եք, որ նման միջադեպերն ուղեկցվում են նաև զոհերով, վիրավորներով։ Դիրքային առավելություն, բնականաբար, որևէ ձև արձանագրված չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Գեղարքունիքի մարզում թշնամու իրականացրած սադրանքներին, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանն է: