Բաժիններ՝

Իրավապահները զրուցել են տուժողի հետ…

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել:

Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ, ուսումնասիրեցին դեպքի վայրը: Տանտիրուհին երեք ժամով տնից բացակայել էր: Ժամը 15-ից 18-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, բնակարանից դյուրակիր համակարգիչ էին գողացել:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունն արել է Ռուբինյանց փողոցի 17-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 19-ին նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Ավանի բաժանմունք, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց:

Համակարգիչը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս