ՄԱԳԱՏԷ-ն հավաստել է, որ Թեհրանը չի շեղվում ատոմային ծրագրից. Իրանի փոխնախագահ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հավաստել է, որ Իրանը չի շեղվում հայտարարած ատոմային ծրագրից: Թեհրանում Գրոսիի հետ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ նոյեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Իրանի ատոմայն էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար, երկրի փ ոխնախագահ Մոհամադ Էսլամին։
«Մեր այսօրվա երկխոսության ընթացքում Գրոսին մի քանի անգամ հավաստեց, որ ոչ մի կարգի շեղումներ չեն հայտնաբերվել Իրանի միջուկայն ծրագրում»,- ասել է նա: Ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Էսլամին հավելել է, որ «Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ բոլոր հարցերը տեխնիկական են»: «ԱԳԱՏԷ-ն չի քննարկի քաղաքական հարցեր, ինչպես նաեւ դավադիրների ներթափանցման խնդիրը, որը թշնամիները կազմակրեպել էին Իրանի խաղաղ ատոմային ծրագրի դեմ»,- նշել Է նա: Ավելի վաղ իրանական կողմը բազմիցս ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել հանդես գալու Իսլամական Հանրապետության ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ:
Նոյեմբերի 22-ին Գրոսին հայտարարել է, որ իրանական կողմի հետ շփումների ընթացքում հուսով է ստեղծելու «արդյունավետ ուղի ուղղակի երկխոսության համար, որը ԱԳԱՏԷ-ին կօգնի վերսկսելու անհրաժեշտ տեսչական գործունեությունն այդ երկրում»: Նրա այցը Թեհրան իրականացվում է Վիեննայում միջուկային գործարքի շուրջը երկխոսության վերսկսումից առաջ, որը պլանավորված է նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 23-ին նա նաեւ բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: