
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ի հումանիտար խնդիրները

Ժնևում սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը:
«Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները»,- նշված է հաղորդագրության մեջ: