
Վրաերթի ենթարկված կինը մահացել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Մանյակ Գալստյանին և հեռացել դեպքի վայրից: Մանյակ Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան հայտնաբերելու և վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն։