Եռաբլուրը՝ այսօր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ի ժամը 14.30-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 207 զանգ:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը:
Երգիչ Հայկոյի ընկերները՝ Կամո Սեյրանյանը, ԳագԱ Ամատունին, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանն ու Սյուզան Մագարյանը, քիչ առաջ հիվանդանոցի բակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեցին, որ մի քանի օր հիվանդանոցում գտնվող Հայկոյի առողջական վիճակում կա դրական դինամիկա ու հակառակի մասին տեղեկությունները կեղծ են:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջակա, թեեւ ռուսական պետության ղեկավարը շարունակում է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ:
Շատերը գործող վարչախմբին եւ նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը:
Չնայած, սովորության համաձայն, Թուրքիային դրական ազդակներ ուղարկելուն, Թուրքիան հայտարարում է, որ իրեն պետք չեն Նիկոլի հետ սեպարատ բանակցությունները, որ ինքը Նիկոլի հետ գաղտնի ոչինչ չունի խոսելու։
Միակ բանը, որը Սերժ Սարգսյանը մղձավանջային երազում անգամ չէր կարող պատկերացնել, հայկական հողում այնպիսի սատանայի, չմարդու ծնունդն էր, որը կգնար արյունալի չարագործության հայ ժողովրդի դեմ։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Երկրապահ կամավորականների միության շենքի բակում այսօր տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։ Խաչքարի բացման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և համախմբման կոչ արեց.
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։
Պարզվում է՝ հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստ հանձնելու անհրաժեշտություն հենց հոկտեմբերի 1-ին, չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Հադրութի գնդի հակատանկային մարտկոցը 44-օրյա պատերազմի ընթացքում խոցել է թշնամու 50 տանկ, 20 զրահատեխնիկա, 2 ՏՈՍ համակարգ, 4 «Կամազ» մեքենա՝ հետևակով, 4 ինժեներական տեխնիկա, 3 Ֆագոտ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կրետեի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղում:
8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։
Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Կատակերգու, Comedy Club-ի նախկին անդամ Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է «А поговорить?» յութուբյան հաղորդմանը, որի ժամանակ խոսել է իր համար գործունեության նոր ժանրի՝ «սթենդ ափի» և դրա դժվարությունների մասին:
ԵՄ 2.6 միլիարդի վարկի տոկոսագումարների մեծությունը փորձում են մեղմել դրամաշնորհներով. Արթուր Խաչատրյան:
Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
750 միլիոն դրամն ինչի՞ վրա է գնացել, ինչո՞ւ եք ցածր տոկոսներով վարկերից հրաժարվել. Արթուր Խաչատրյանը՝ Ֆինանսների նախարարին։
Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 27-ի դրությամբ կատարվել է 408 hազար 535 պատվաստում։
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:
Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթանակ է տարել Բուդեսթագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 25,7 տոկոսը։