«Նիկոլի իշխանությունը էլ ոչ ոքի պետք չի»․ Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի իշխանությունը էլ ոչ ոքի պետք չի։
Չնայած, սովորության համաձայն, Թուրքիային դրական ազդակներ ուղարկելուն, Թուրքիան հայտարարում է, որ իրեն պետք չեն Նիկոլի հետ սեպարատ բանակցությունները, որ ինքը Նիկոլի հետ գաղտնի ոչինչ չունի խոսելու։

Ադրբեջանն էլ արդեն քանի օր է, սովորության համաձայն Հայաստանից նոր տարածքներ չի գրավում ոչ թե այն պատճառով, որ վախենում է Նիկոլից ու նրա զորքից, այլ վախենում է ռուսներից, ու արդեն նաեւ՝ միջազգային հանրությունից։

Արեւմուտքի հետ էլ Նիկոլը չի խոսում, քանի որ սովորության համաձայն վախենում է, որ եթե ռուսներն իմանան այդ մասին, իր վրա շատ կջղայնանան։

Իսկ եթե առաջ Նիկոլի թիմակիցները օրերով թափառում էին Կրեմլի պատերի տակ, որ մի ռուս պաշտոնյա գտնեին ու հետը խոսեին, ապա այժմ շատ լավ հասկանում են, որ էլ Մոսկվայի հետ խոսելիք չունեն, այնքան, որ խոսելուց խուսափելու համար տարբեր մանկապատանեկան պատրվակներ են հորինում, օրինակ՝ թե ինքնաթիռը չի աշխատում։

Նիկոլն էլ սովորույթի ուժով շարունակում է ընդդիմադիրներին բանտերում սպանել, քրեական գործեր հորինել ու գյուղապետեր փոխել։ Այդ ամենից, իհարկե, քաղաքականության հոտ իսկ չի գալիս, բայց նա չգիտի, թե էլ ինչ կարելի է անել։

Ընդդիմությունը սովորույթի ուժով շարունակում է մտածել սահմանադրական ճանապարհի մասին, ու նաեւ՝ շարունակում է մեղադրել ժեխին, մոռանալով, որ ժեխը ոչ թե քաղաքական կատեգորիա է, այլ ընտրական։

Նիկոլն այժմ իշխանության է մնում է ոչ թե իրավունքի ուժով, այլ սովորույթի ուժով։

Տեսանյութեր

Լրահոս