
Պուտինը և Էրդողանը կհանդիպեն անձամբ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջակա, թեեւ ռուսական պետության ղեկավարը շարունակում է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ սեպտեմբերի 29-ին նշանակված այցին Էրդողանի նախապատրաստվելը շարունակվում է: Նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Պուտինի մասնակցությամբ միջոցառումների անցկացումը տեսակապով նախազգուշական միջոց է Նրա խոսքով՝ ղեկավարները կքննարկեն մի քանի միջազգային հարցեր:
«Տարածաշրջանային խնդիրներ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Սիրիան կլինի օրակարգում, իհարկե, Աֆղանստանը, Լիբիայի շուրջ կարծիքների ավանդական փոխանակում եւ այլ միջազգային հարցեր»,-ասել է Պեսկովը:
Նա նաեւ նշել է, որ նախագահները կքննարկեն նաեւ երկկողմ հարաբերությունների ընդհանուր գործեր, այդ թվում՝ տնտեսության բնագավառի համատեղ նախագծեր: Պեսկովը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Էրդողանի հետ միասին սեպտեմբերի 29-ին Պուտինի հետ բանակցություններին կմասնակցի նրա իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռայիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: