«Թվում է, թե Աֆղանստանի իրադարձությունները շատ հեռու են Հայաստանից կամ, ընդհանրապես, Հարավային Կովկասից, բայց այդուհանդերձ որոշակի ռիսկեր պարունակում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
T-Mobile ընկերությունը հայտնել է, որ գողացված տվյալները ներառել են հաճախորդների անուն-ազգանունները, ծննդյան ամսաթվերն ու տարեթվերը, սոցիալական ապահովագրության համարները և տեղեկություններ վարորդական իրավունքի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում նշվել է, որ մայրաքաղաքում բնակչության քանակի ավելացմամբ պայմանավորված է նաև առաջացել ջրային խնդիրը, որի լուծման ճանապարհներից է ջրի խնայողաբար և նպատակային օգտագործումը։
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Վիրաբ Հ.-ին, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Առանց խափանման միջոցի: Վիրաբ Հ.-ին պարտավորեցվել է ներկայանալ դատարան:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելու մասին:
Կորոնավիրուսի պատճառով ավելի քան հազար մահ է արձանագրվել վերջին օրն ԱՄՆ-ում, այսինքն՝ երկրում ժամը մեկ հիվանդության պատճառով մահացել է 42 մարդ: Համապատասխան հաշվարկներն օգոստոսի 18-ին ներկայացրել է Reuters գործակալությունը:
Աշխարհազորային կամավորական ջոկատի անդամներից մեկն էլ, ով նաև ջոկատի հրամանատարի տեղակալն էր, նշեց, որ ինքը մարտնչել է Հադրութի շրջանում, Արցախում էլ եղել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 30-ը:
Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ Նորա Կարապետյանը հրաժարականի դիմում չգրի, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է տեսնում, եթե 3 ամիս առաջ նշանակված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ցանկանում ներկայացնել:
Ծրագրում նա նաև մատնանշել է մի քանի թիրախային թվեր, մասնավորապես՝ ապահովել ՀՆԱ տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, ունենալ 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ:
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը հայտնել է 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին:
ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չպատասխանեց հարցին, թե մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմանին քանի ադրբեջանցի զինվոր է գտնվում, նշելով, որ այս ամենը ռազմական ոլորտին վերաբերող հարց է, որը չպետք է հանրայնացվի։
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ փակ հանդիպում սահմանային իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցում էր ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգով:
«Սահմանին կրակոցներ են, զոհեր, բայց երբ դուրս ես գալիս քաղաք, տեսնում ես համընդհանուր անտարբերություն, մարդիկ նույնիսկ իրենց կյանքի, ապագայի հանդեպ են անտարբեր դարձել։ Ես չգիտեմ՝ մարդիկ այսօր ինչ են մտածում, անհասկանալի բաներ են կատարվում։ Ուզում եմ հասկանալ՝ այս ազգը ե՞րբ այսպես դարձավ, ինչպե՞ս եղավ, որ հայն արդեն անտարբեր է իր կյանքի, երեխայի ու ապագայի հանդեպ։ Մեկ-մեկ մտածում եմ՝ շատ ու շատ, հազարավոր զոհերը հանուն ինչի՞ եղավ, իրականում եղավ Նիկոլի կնոջ ասածը՝ հանուն ոչնչի զոհվեցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Գասպարյանը։
Ռազմավարական նշանակության ծրագիր ենք իրականացնելու «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում. Փաշինյան
ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավորներ Կարեն Ֆարխոյանի և Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է, համապատասխանաբար, Գորիսի համայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունները՝ դատավորների ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Բաց ենք երկրում կառավարման համակարգի փոփոխության հարցի քննարկման համար. Նիկոլ Փաշինյան
«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչեւ հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկմանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ, որի նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն էր։ Նա նշեց, որ իրենց մտահոգությունները պայմանավորված են սահմանային իրավիճակի լարվածությամբ։
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում օգոստոսի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել:
Ո՞վ հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի հետեւանքով հազարավոր տղաներ զոհվեցին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախում շփման գծի իրավիճակին և ասել․
ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել ԼՂ բանակցային գործընթացում. Փաշինյան
«Շատ կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ մեզ համար անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը: Այս առումով մենք կարևորում ենք, որ ունենանք զարգացող և հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունը, բնականոն կյանքն ապահովելու համար»։
Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երևանի Ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու երեկ ձերբակալված Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և Ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց:
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել միգրացիայի աճի վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեր նպատակը հանրության բոլոր շերտերի՝ դատական որոշումների նկատմամբ վստահությամբ տոգորվելն է. Նիկոլ Փաշինյան
Հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար Թբիլիսիում ձերբակալել են գործարարի: