
Դիմակ կրելու պահանջն արդիական է․ կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում․ ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:
Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:
Հիշեցնենք`
• փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
• COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
• կրե՛ք դիմակ,
• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։