Բաժիններ՝

««Բարսան» վեր է բոլորից»․ Լապորտան՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելու մասին:

«Մենք համոզված ենք, որ կայացրել ենք այն որոշումը, որն անհրաժեշտ էր կայացնել: Մեսսիի վիճակը տխուր է, բայց դա անհրաժեշտ էր: Քանի որ ակումբն առաջին տեղում է: Մենք ամեն ինչ կվտանգեինք:

Կարծում եմ, որ այս երկարաժամկետ հարաբերությունները «Բարսելոնայի» ապրած ամենագեղեցիկ սիրո պատմություններից էին: Արդյունքում՝ իրավիճակը վատթարացավ: Դա է կյանքը.

ՊՍԺ-ում կայացած շնորհանդեսին նա երջանիկ տեսք ուներ: Իմ զգացմունքները հակասական էին: Ամենայն բարիք եմ մաղթում նրան, սիրում եմ տեսնել նրան երջանիկ: Նա և իր ընտանիքը արժանի են դրան: Շատ հաճելի չէ, որ նա գնաց մրցակցի մոտ»,- ասել է Լապորտան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031