Բաժիններ՝

Բերման են ենթարկվել վարորդն ու երեք ուղևորները՝ բոլորն էլ նախկինում դատված

Արթիկի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին օգոստոսի 2-ին: Արթիկ քաղաքում նրանք կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 27-ամյա վարորդին ու երեք ուղևորի՝ բոլորն էլ նախկինում դատված:

Նրանց անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց, իսկ մեքենայի զննության ընթացքում վարորդը ներկայացրեց կանեփի սերմեր, 9 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, փայտե մահակ և կանեփի թփեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031