Այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում համալսարանականներին ներկայացրեց ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին: Նախարարը տեղեկացրեց, որ ընդունել են ԵՊՀ ռեկտորի արդեն նախկին ժ/պ Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը, և այսօր իր աշխատանքային վերջին օրն է:
Օգոստոսի 5-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Արեւելյան Նուսա Թենգարայի նահանգում:
«Շատ կարևոր է, որ այս հարցի շուրջ համայնքի ներսում լինի միասնական դիրքորոշում, միասնական ընդվզում և պարտադրանք իշխանություններին, որպեսզի նման սահմանափակումներ, որոնք երբևէ չի տեսել Հայաստանի Հանրապետությունն անգամ ամենածանր իրավիճակներում, կիրառություն չստանան ու պրակտիկա չձևավորեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Panorama.am-ը լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու փաստի վրա հրավիրում է այն լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը, որոնք իրապես մտահոգված են Հայաստանում խոսքի ազատությամբ, լրագրողների մասնագիտական գործունեության, տեղաշարժի սահմանափակումներով։
Օգոստոսի 4-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 3,2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 41-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ԲՄՎի» վարորդ Իվան Յուրտաևը մահացել է:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն օգոստոսի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային Ժողովում որոշ ուսապարկեր շարունահում են կախվել իմ քաղաքական կապիտալից, ինչը միայն ողջունելի է, քանզի որքան կախվեն այդ կապիտալից, այնքան նա էլ ավելի կմեծանա։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրառառնալով ԱԺ հանձնաժողովների ձևավորմանը, կարևոր համարեց Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը, որի նախագահ կլինի ընդդիմության ներկայացուցիչը, այլապես այդ հանձնաժողովի գործունեությունն արդյունավետ չի լինի:
Պատգամավորները 2-րդ անգամ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ:
Օգոստոսի 5-ին ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյանը:
Կես ժամ հետո ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում կներկայացնի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Սույն պաշտոնակատարի նշանակումը ամբողջությամբ հակասահմանադրական է, որովհետև.
Հայկ Կոնջորյանն Արծվիկ Մինասյանին անվանեց անկարգապահ
Ո՞նց կարող է ԱԺ պատգամավորն այս ամբիոնից ասի, որ մեր դիրքերը պետք է հանձնվեն Ադրբեջանին. Արծվիկ Մինասյան:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց. «ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 104-ը: Քվեատուփում առկա էր 104 թվեաթերթիկ, որոնցից անվավեր էր ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ`Իշխան Սաղաթելյան՝ կողմ՝ 53, դեմ՝ 50»:
«Հարգելի որոշ դատավորներ խնդրում եմ Ձեզ, դատական նիստերի ժամանակ վերջ տվեք այդ անլրջություններին, օրինակ՝ քննիչ, դատախազ նախատել, պաշտպանության կողմին սիրաշահել եւ ընդհանուր առմամբ թվալ օբյեկտիվ եւ արդար, սակայն հետո գալ եւ կայացնել Ձեր կողմից դատական նիստերին ցուցաբերած վարքագծին հակառակ որոշում։ Այդ կտերը ինքներդ կերեք ու մի քիչ արժանի պահեք Ձեզ, թե չէ կարծես թե մոռացել եք Ձեր կարգավիճակի լրջության աստիճանի մասին»։
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Երբ մեկը զուրկ է բարոյականությունից, կարող է սուտ խոսել. Աղվան Վարդանյանը՝ Սերգեյ Բագրատյանին։
Այսօր, օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Կարապետյանին։
Գևորգ Պապոյա՛ն, Ձեզ ո՞նց կարող ենք մեղադրել, դուք ախր 2008թ.-ին 11 տարեկան էիք. Արթուր Խաչատյան:
Այս տղան երազում է դառնալ Արմեն Աշոտյան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածուի քվեարկությանը՝ ասելով, որ իշխանությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Ազգային ժողովը շարունակի գործել:
«Հայաստան» դաշինքից մեկ հոգի չի մասնակցել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու քվեարկությանը:
«Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 5-ին երկրպագուները դիմավորեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից վերադարձած արծաթե մեդալակիր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին և բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին:
«Հայաստան» դաշինքը երկրորդ անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան:
Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231 322-ի:
Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության և «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։