
1 բուրգերը՝ 214 դոլար․ ռեստորան, որը մատուցում է ոսկեպատ հացի կտորներով ամենաթանկարժեք բուրգերը

Նյու Յորքում գործող Serendipity 3 ռեստորանը կրկին հավակնում է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ռեստորանին են պատկանում ամենաթանկարժեք աղանդերի, ամենաթանկարժեք համբուրգերի, ամենաթանկարժեք հոթդոգի, ամենամեծ հարսանեկան տորթի և ամենամեծ բաժակով տաք շոկոլադի ռեկորդները:
Սակայն այս անգամ ռեստորանն աչքի է ընկել ամենաթանկարժեք սենդվիչի պատրաստմամբ, որի բաղադրիչներից են ապխտած պանիրն ու շամպայնով համեմված հացի կտորները:
214 դոլար արժողությամբ սենդվիչի պատրաստման համար հացի կտորները պատվում են Dom Perignon տեսակի շամպայնով, ուտելի ոսկյա փաթիլներով, սպիտակ տրյուֆել տեսակի սնկից պատրաստված կարագով: Իսկ հացի կտորների միջև տեղադրվում է կաչոկավալլո տեսակի իտալական պանիրը:
Ի դեպ, սենդվիչը մատուցվում է մեկ բաժակ հարավաֆրիկյան սոուսով: