Բաժիններ՝

Ջիվան Գասպարյանը կհուղարկավորվի Պանթեոնում՝ հուլիսի 24-ին. Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահարին

Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանին:

«Ամենամեծ գործն այն է, որ ես իր գործը շարունակեմ: Նա արդեն իր օրհնությունը տվել էր, որ ինձ մոտ ստացվում է: Սիրով եմ դա անում»,- Ամերիկայի Ձայնի հետ զրույցում նշել է Ջիվան Գասպարյան կրտսերը։

Նա տեղեկացրել է, որ հուղարկավորությունը կլինի Հայաստանում՝ հուլիսի 24-ին։ 11․00-ից 14։00-ն Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտան Ֆիլհարմոնիայում։ Անվանի դուդուկահարի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Նշենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ կյանքի 93-րդ տարում մահացել է մեծ երաժիշտը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը։ Նա թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս