Պաշտպանության նախարարի հրամանով` պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. Արտակ Դավթյան

Պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Ինչ վերաբերում է դասալիքներին, ապա բավականին մեծ թվով քրեական գործեր են հարուցված: Ես առաջարկում եմ սպասել այդ գործերի արդյունքներին»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ հարցեր են հնչում Շուշիի, Հադրութի մասին, մասնավորապես՝ ինչո՞ւ Շուշին այդպես հեշտ հայտնվեց հակառակորդի վերահսկողության տակ, Արտակ Դավթյանը պատասխանեց, թե հեշտն ու դժվարը կարող է ասել հակառակորդը:

«Մենք ուսումնասիրություն անում ենք, չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա պատասխանը տանք, որովհետև յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կանգնած են կենդանի մարդիկ, զինծառայողներ, որոնք կամ պետք է պատասխանատվություն կրեն, կամ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի: Ինքնանպատակ խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկին մեղադրենք, մասնավորապես՝ Գլխավոր շտաբի, ՊՆ-ի համար առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է, որպեսզի այն բոլոր թերությունները, բացերը, որոնք կային, ուսումնասիրենք և կարողանանք ըստ դրա համապատասխան որոշումներ կայացնել»:

Տեսանյութեր

Լրահոս