
«Ձեզ ձեր ցինիզմն ու մեծամտությունն է առաջինը ոչնչացման տանելու»․ Հարություն Մնացականյանը՝ Էդուարդ Աղաջանյանին

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Էդուարդ Աղաջանյանի գրառումը «Ինտելեկտուալ ապուշ»–ների մասին, գրելով․ «Նորից գայլի ու այծի առակի մասին հիշեցում ու անցնեմ բուն թեմային։
Գոմի կտուրից իրեն հայհոյող այծին գայլն ասում է` հիմար կենդանի ինձ հայհոյողը ոչ թե դու ես, այլ քո տեղը։
Ճիճուների մասին առակ։ Իրականում կան միջատներ , որոնք ժամանակի ընթացքում իրենց սեռը փոխում են։ Ուրեմն որձ միջատը գալիս է էգի կողքերը սկսում է պտտվել, էգն ասում է ինչ ուզում ես արա մեկ ա գիտեմ որոշ ժամանակ անց ես եմ քեզ հետ նույնն անելու։
Ուրեմն քանի հայ ժողովուրդը ծնկի բերի իր ինտելեկտուալներին, թեկուզ ինտելեկտուալ ապուշներին, այնքան ավելի խորն է ընկղմվելու հիմարների ձեռքը ճահիճի մեջ ու այնքան ավելի դաժանորեն է պատժելու իրեն առաջնորդ դարձրած հիմարներին։
Խոստանում եմ մի որոշ ժամանակ անց այս հրապարակումս նորից դնեմ էջիս։
Ձեզ ձեր ցինիզմն ու մեծամտությունն է առաջինը ոչնչացման տանելու»։