
Ճապոնիան և ԱՄՆ-ը կանցկացնեն ընդգրկուն զորավարժություններ 3 հազար մարդու մասնակցությամբ

Ճապոնիայի Ինքնպաշտպանության ցամաքային ուժերը եւ ԱՄՆ-ի զինծառայողները կանցկացնեն Orient Shield ընդգրկուն զորավարժությունները՝ երկու կողմերից շուրջ 3 հազար մարդու մասակցությամբ: Հունիսի 22-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։
Նրա խոսքով՝ զորավարժություները տեղի կունենան հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 11-ն ամբողջ Ճապոնիայի ռազմակայաններում եւ զորավարժարաններում: «Ներկայիս զինավարժանքները կդառնան ամենաընդգրկունը դրանց անցկացման ամբողջ պատմության ընթացքում»,- ասել է նախարարը: «Ճանպնիայի շուրջը տարածաշրջանային անվտանգության իրադրությունն ավելի ու ավելի խիստ է դառնում: Շատ կարեւոր է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ:
Դա, իր հերթին, ավանդ կներդնի ճապոնա-ամերիկյան ռազմավարական դաշինքի հզորացման գործում»,- հավելել է Կիսին: Orient Shield համատեղ զորավարժությունները Ճապոնիան եւ ԱՄՆ-ն անցկացնում են 1985 թվականից: Դրանք կոչված են ամրապնդելու փոխգործակցությունը երկու երկրների զինծառայողների ստորաբաժանումների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնելու մարտավարական եւ մարտական պատրաստականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: