Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 22:14-ին (Երեւանի ժամանակով 02:14-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնն ընկած է Կեֆալոս հունական քաղաքից (2,5 հազար բնակչությամբ) 46 կիլոմետր դեպի հարավ-արեւելք եւ Թուրքիայի Այդին քաղաքից (163 հազար բնակչությամբ) 182 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք. օջախը գտնվում Է 2 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի ու ավերածություններին մասին տեղեկատվության չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: