Ղրղզստանի սահմանապահները ղրղզա-տաջիկական իրադրության սրվելուց հետո անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին:
Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։
Այ հողատու եւ կապիտուլյանտ, զինվորներից,բանակից ու ժողովրդից միակ գողացողն ու թալանողը դու ես։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Հունիսի 5-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 01.20-ին «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք, ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասում, զարկերակային արնահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիրկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Տարոն Դ.-ն, որը վիրահատարանում մահացել է:
10-րդ քվեաթերթիկում ներկայացված «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի նախընտրական շտաբներն այսօրվանից պաշտոնապես գործում են Հայաստանի ամբողջ տարածքում։ Ցուցակը գլխավորում է վարչապետի թեկնածու անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Անասունները մնում են այտեղ, ուրիշ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հիմա խառն ենք, հավաքվել են դրսում կանգնած ենք, հասկանանք՝ ինչ է լինելու։ Դե աշխատանքներ են տանում անասուններին վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա։ Թշնամին կրակել էր հովվի ձիուն, ձին է վնասվել, հովիվն ընկել է, բայց շատ չի վնասվել։ Ժողովուրդն է վնաս կրել, ու այդքան անասուն անցել է թուրքի կողմ։ Սա առաջին դեպքն է, մոտ 60 կով անցել է թշնամու կողմ»,- եզրափակեց Սիմա Չիտչյանը։
Մենք ասում ենք շատ պարզ և հստակ գաղափար… Մինչև երեք միլիոն դրամ վարկերի զրոյացումը: Խոսքը սպառողական վարկերի մասին է», 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նման առաջարկ է ներկայացրել Հայաստանի ծանրակշիռ քաղաքական ուժերից մեկի հարգարժան ներկայացուցիչը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն Ագարակում հանդիպում են ընտրողների հետ․ ՈւՂԻՂ:
C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:
Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:
Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 32 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 212-ի:
Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:
«Ժողովրդական ուժ» աջ կուսակցության նախագահ Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրություններում։
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի փոխմարզպետներ նշանակելու մասին որոշումներ:
Ճապոնիայի Օլիմպական կոմիտեի հաշվապահական բաժնի հիսունեկուամյա ղեկավարը հունիսի 7-ին ինքնասպանություկն է գործել:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է 2020 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը․ ՈւՂԻՂ:
Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս մնաց Ֆրանսիայի բաց առաջնության հետագա պայքարից:
Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել, սկսել է բիզնեսն ակտիվորեն ներգրավել քաղաքականության մեջ։ Բիզնեսը քաղաքականության մեջ, հատկապես, երբ այն գործում է իշխանության թիմում, միանշանակ օլիգարխիայի ձևավորման հիմքն է։ Բիզնեսը իշխանության մեջ նշանակում է՝ վայելել իշխանության հովանավորությունը։
Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առիվազն 32 մարդ է զոհվել եւ 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետեւանքով:
Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:
Հունիսի 7-ի 03:01-ին (Երեւանի ժամանակով հունիսի 6-ի 20:01-ին) սեյսմոլոգները 5,3 մագնիտուդով երկրաշաժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Կուրիլյան կղզիների (Սախալինի մարզ) մերձակայքում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում: «Էպիկենտրոնի կոորդինատներն են հյուսիսային լայնության 50,4, արեւելյան երկայնության 157,2: Էպիկենտրոնը գտնվել էՄեծ կուրիլյան շարքի Օնեկոտան կզուց 204 կիլոմետր դեպի արեւելք:
Վրաստանում ռուս զբոսաշրջիկների մեքենան ընկել է ձորը․ նրանց վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարևորությունը և համապետական նշանակությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի կազմակերպման, ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու նպատակով և հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Կութ գյուղում երեկ տեղի ունեցած ամոթալի միջադեպից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե անասունների մի մասին հնարավոր է եղել վերադարձնել։ Միայն, թե չպարզաբանվեց ինչ անասունների մասին է խոսքը։ Իսկ անասունները երեւանյան սրահներից մեկում բարբաջում էին, ծրագրեր հրապարակում։
Հունիսի 6-ին, ժամը 22:20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։