Ոստիկանությունը քաղաքական ուժերին կոչ է անում բացառել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած քայլ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։

«Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։

Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է լինելու և ունի բոլոր հնարավորությունները օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում կանխելու և բացահայտելու այդ կարգի բոլոր միջադեպերը»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930