Հայաստանի անպորտֆել դիվանագիտությունը

Մոտ մեկ շաբաթ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Մայիսի 31-ին ԱԳ նախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպմանը նա ասել էր.

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:

Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ հրաժարականների դիմումներ են ներկայացրել նաև ԱԳ նախարարի տեղակալները:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում այսօր ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության անունից տեղեկացրեցին, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Այլ մանրամասներ չհաղորդվեցին:

Մեր տեղեկություններով, սակայն, այս պահին դեռևս աշխատում են վարչությունների պետերն ու Գլխավոր քարտուղարը, սակայն վերջիններիս մոտ նույնպես ճամպրուկային տրամադրություն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930