«Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ պետք է գնդակահարի, ես հնազանդ կկանգնեմ այդ գնդակահարության պատի տակ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում բառացի հայտարարեց.

«Եթե պետք լինի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում և բոլորիդ հատ-հատ դուելի կկանչի, կասի՝ եկեք, դուել էիք ուզո՞ւմ՝ եկեք՝ տեսնենք ձեր դուելը: Ուրեմն՝ ասում եմ բոլորիդ՝ որևէ մեկը իր բախտը չփորձի, եթե շատ ձեր բայղուշությունները և դրանց իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք 100 հազարավոր մարդկանց ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով: Որևէ մեկդ չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ: Այո, մենք դժվար իրավիճակում ենք, բայց թույլ չենք տա Հայաստանում ներքին կռիվներ, ներքին պառակտումներ: 7 ամիս մենք համբերատար սպասել ենք, մեզ մեղադրել են ամեն ինչի մեջ, ամենաշատը՝ թուլության մեջ, բայց մենք թուլություն երբեք չենք ցուցաբերել, և մեր ուժեղության ամենամեծ վկայությունն այն է, որ ի հեճուկս բոլորի և ամեն ինչի, մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձրել ենք ձեզ, և դա է պատճառը, որ ոմանք չեն կարողանում տանել այդ իրողությունը»:

Ապա հայտարարեց.

«Ժողովուրդը ինչքան կուզի՝ կխփի. 60 կուզի՝ կխփի, 70 կուզի՝ կխփի, 80 կուզի՝ կխփի, որովհետև ժողովրդի դեմը խաղ չկա, ո՞վ ա էն տղամարդը, որ կարող է ժողովրդին մարտահրավեր նետել, ժողովուրդը էդ տղամարդուն ծնկի կբերի Հանրապետության հրապարակում: Մենք չենք փախել պատասխանատվությունից, չեն փախնում և չենք փախնելու: Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ պետք է գնդակահարի, ես հնազանդ կկանգնեմ այդ գնդակահարության պատի տակ, բայց ես թույլ չեմ տա, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում որևէ մեկը կասկածի տակ առնի: Չհավատաք այն ստահակներին, ովքեր ասում են, թե ընտրությունների արդյունքները կեղծելու են, ՀՀ-ում չկա մի ուժ, որ ի վիճակի է կեղծել իշխանությունը, որովհետև ժողովուրդը ամուր իշխանությունը իր ձեռքն է վերցրել և այլևս երբեք որևէ մեկին չի զիջի: Հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամասեր և արեք ձեր դատը, արեք ձեր դատաստանը և փոխարինեք մեզ տված թավշե մանդատը պողպատե մանդատով, և դուք կտեսնեք, թե ոնց են բոլոր հոխորտացողները խոնարհ գլխով գալիս և կանգնում ձեր առաջ և ներողությունը խնդրում Հայաստանը բզկտելու, Հայաստանը թալանելու, հուսահատ անելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս