«ՀԱՊԿ գործող նախագահին ենք դիմել՝ սա է նախատեսված ընթացակարգը». ԱԽՔ մամուլի քարտուղար

Սյունիքում թշնամու վերջին սադրանքների համատեքստում մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ-ին։

Սակայն այսօր առավոտյան «Ռիա Նովստիին» կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից դեռ որևէ փաստաթուղթ չի ստացել։

168.am-ը Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Արամ Թարվերդյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին, ինչին ի պատասխան՝ մամուլի խոսնակն ասաց, որ այդ պահին մեկնաբանություն չունի, ավելի ուշ հարցը կմեկնաբանի։

Ավելի ուշ կրկին զանգահարեցինք Արամ Թարվերդյանին, և նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, այդ մասին հաղորդագրությունը զետեղված է նաև կառավարության պաշտոնական կայքում։

«ՀԱՊԿ դիմել ենք, ՀԱՊԿ գործող նախագահին ենք դիմել՝ սա է նախատեսված ընթացակարգը»,- եզրափակեց Արամ Թարվերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31