«Մեգաֆոնի» գլխավոր տնօրեն կդառնա Խաչատուր Պոմբուխչանը
«Մեգաֆոնի» գործադիր տնօրեն Խաչատուր Պոմբուխչանը կդառնա ընկերության գլխավոր տնօրեն, «Մեգաֆոնի» ներկայիս ղեկավար Գեւորգ Վերմիշյանը կմտնի տնօրենների խորհրդի կազմ եւ կկենտրոնանա միջազգային եւ ռազմավարական ակտիվների զարգացման վրա: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
«Ընկերության գործող ղեկավար Գեւորգ Վերմիշյանը կմտնի վերջինիս տնօրենների խորհուրդ եւ կկենտրոնանա «Մեգաֆոնի» միջազգային եւ ռազմավարական ակտիվների զարգացման վրա: Համապատասխան որոշումը մոտ ժամանակներս կներկայացվի «Մեգաֆոնի» տնօրենների խորհրդի քննարկմանը՝ բաժնետերերի ընդհանոր ժողովում հետագա հաստատման համար: Փոփոխությունները ենթադրվում են 2021 թվականի հուլիսի 1-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեգաֆոնի» տնօրենների խորհրդի նախագահ Իվան Ստրեշինսկու խոսքով՝ ում խոսքը մեջբերված է ընկերության հաղորդագրության մեջ, Խաչատուր Պոմբուխչանն ընկերությունը կզարգացնի այն նոր պայմաններում եւ իրողություններում, որոնց մեջ հայտնվել է տելեկոմը 2020 թվականից հետո: Նա կշարունակի իրականացնել «Մեգաֆոնի» ռազմավարությունը, որի վեկտորն առաջադրվել է վերջին մի քանի տարում, եւ կկենտրոնանա ընկերության բոլոր հանգուցային ցուցանիշների հետագա աճի վրա:
«Ընկերությունը ղեկավարելու ժամանակ Գեւորգ Վերմիշյանը «Մեգաֆոնը» դասական տելեկոմ-օպերատորից կերպափոխել է նոր ինդուստրիայի ներկայացուցչի: «Մեգաֆոնը» ոչ միայն երկրում առաջատարնէ շարժական ինտերնետի արագության եւ ենթակառուցվածքի մասշտաբի գծով, այլեւ լայն եւ շահութաբեր արտադրական շարքով՝ ընկերություն կորպորատիվ սպասարկյալների համար, որը մի ամբողջ շարք ռազմավարական դաշինքներ է իրականացում գործարարության նոր ոլորտներում՝ ինչպիսիք են էլեկտրոնային առեւտուրը կամ մեդիան»,- ասել է Ստրեշինսկին:
Գեւորգ Վերմիշյանը «Մեգաֆոնի» գլխավոր տնօրնե է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին: Ավելի վաղ եղել է ընկերության գործադիր տնօրենը (2017 – 2018) եւ ֆինանսական տնօրենը (2011 – 2017), 2007 թվականից մինչեւ 2011 թականի հունիսը համակարգել է կորպորատիվ ֆինանսների բլոկը «Սիստեմա» բաժնետիրական ֆինասական ընկերությունում: Խաչատոր Պոմբուխչանը «Մեգաֆոնում» աշխատում է 2020 թվականից, նախ՝ որպես տնօրեննրի խորհրդի անդամ, ավելի ուշ նա նշանակվել է ընկերության գործադիր տնօրեն: Զբաղեցնում է առեւտրային տնօրենի պաշտոնը «ՅուԷՍԷՄ Տելեկոմ»-ում, ավելի վաղ եղել է «Ազբուկա վկուսա» ցանցի – «Գորոդսկոյ սուպեմարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի անդամ (2018 – 2019), «Մագնիտ» բաց բաժնետիրական ընկերության ֆինանսական տնօրեն (2008 – 2018), 2018 թվականին գլխավորել էընկերությունը, հաղորդե է ՏԱՍՍ-ը: