
Գազ չի լինելու

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Հարավային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում: