«Հայ ժողովրդի փառապանծ պատմությունը մեզ վրա ընդհատելու իրավունք չունենք»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մեզ շրջապատող իրականությունը տագնապալից է և բազմաթիվ վտանգներ ու ռիսկեր է պարունակում, որոնք սպառնում են թե յուրաքանչյուր հայի, թե մեր հավաքական գոյությանը:

Մենք դավանում ենք Հայրենիքի հավիտենականության սկզբունքը:

Մենք պետք է արարենք մեր Հայրենիքում,  պետք է չկորցնենք մեր հույսն ու հավատը մեր ապագայի հանդեպ:

Հայ ժողովրդի փառապանծ պատմությունը մեզ վրա ընդհատելու իրավունք չունենք:

Մենք վերանալու իրավունք չունենք:

Պետք է ապրենք և մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը:

#պատիվ_ունեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31