Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում։
Ադրբեջանցիները կարողացել են Սյունիքի մարզում հատել սահմանը, որովհետև սահմանի հատվածը չի եղել պաշտպանված, ինչը հնարավորություն է ստեղծել ադրբեջանցիների համար անարգել մտնել և որոշակի առումով դիրքավորում ապահովել:
«Սյունիքն այն արգելապատնեշն է, որը թուրքական աշխարհը կարող է իրար միացնել»․ Տիգրան Աբրահամյան
էդուարդ Շարմազանովը՝ Սյունիքում առկա իրավիճակի և Փաշինյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ:
Թևան Պողոսյանը՝ սահմանների անվտանգության, ադրբեջանցի զինվորների՝ ՀՀ տարածք ներխուժելու մասին. ՈՒՂԻՂ:
Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում չեն հաստատում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացվելու է մինչեւ հունիսի 30-ը։
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկի կողմից չորսամյա տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սյունիքի մարզում ստեղծված աննախադեպ սահմանային իրավիճակը միայն առաջին հայացքից է լոկալ կամ նույնիսկ տարածաշրջանային նշանակության հարց: Սյունիքի մարզում այս օրերին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից են կախված աշխարհաքաղաքական մեծ գործարքներ և դրանց ապագան: Եվ ըստ էության հենց այդ հարցերն են այսօր լուծվում Սյունիքում, իսկ թե արդյունքում աշխարհաքաղաքական որ բևեռին կհաջողվի հաջողություն ամրագրել, դեռ պարզ չէ:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղում իրավիճակի փոփոխություն չկա, ինչպես մայիսի 12-ից թշնամին գյուղի ուղղությամբ առաջ էր եկել, այնպես էլ շարունակում է մնալ առաջ եկած հատվածում։
Հասել ենք այն օրվան, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է ապրում… Իսկ այն տարածքները, որոնք անբնակ են, նրանց համար ոչ թե Հայրենիքի մաս են, այլ, պարզապես, «ամայի որոշ տարածքներ…:
Տիգրան Աբրահամյանը՝ Սյունիքում առկա իրավիճակի և Փաշինյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ:
Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 139-ի:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներսում կա լուռ «գործարք», քանզի սա մինչ օրս դեռ հանձնում է, ինչ պիտի տար։
Մայիսի 17-ին տելեգրամյան ալիքներից մեկը՝ «Artsakh inside»-ը գրել էր, որ թշնամին Արցախի ուղղությամբ փորձել է բարելավել իր դիրքերը, ինչին ի պատասխան, հայկական կողմը կրակահերթ է բացել թշնամու ուղղությամբ, որի հետևանքով ազերիները թողել են նաև նախկինում զբաղեցրած դիրքը։ Ըստ տելեգրամյան ալիքի՝ նրանք անգամ չեն վերցրել դիրքում տեղակայված 60 և 84 միլիմետրանոց նռնականետերը։
Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահներն ուժեղացրել են Իսայելի հետ սահմանի պարեկումը՝ համակարգելով լիբանանյան բանակի հետ՝ Ռաշայա Էլ Ֆուխարի շրջանից հրեական պետության կողմը վեց հրթիռների արձակման փորձից եւ իսրայելական զորքերի պատասխան գնդակոծումից հետո:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մայիսի 18-ի վաղ առավոտյան օդային տագնապի շչակներ են հնչել Իսրայելի հարավում՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին:
Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Ժամը 19:00-ից մինչեւ մայիսի 18-ի 07:00-ն Գազայի հատվածից շուրջ 90 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Մերի Մովսիսյանը ելույթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատոնի բացաման գալա համերգին:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս ժամանակ է անցել, սակայն Հայաստանը դեռևս չի հասցրել ուշքի գալ։ Հասկանալի է, թե պատերազմից հետո ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել մեր երկիրը, բայց մյուս կողմից էլ՝ կես տարին բավական ժամանակահատված էր, որպեսզի գոնե ամենառանցքային անվտանգային խնդիրներին լուծումներ տրվեին։ Բայց իշխանությունները ոչ միայն չեն հեռացել, ամուր կառչել են աթոռներից՝ թույլ չտալով ունակ ուժերին երկիրը «խելքի բերել», միևնույն ժամանակ փաստացի վատնել են մեր թանկագին ժամանակը անիմաստ խոսակցությունների, էժանագին փիառի վրա և փորձել են, որքան հնարավոր է, երկարացնել իրենց պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դարձել։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 37-ամյա Գոռ Համբարձումյանը, որը մայիսի 13-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի բաժին կամ զանգել 010 67-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով։
Երեկ առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը գնում էր Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական ատոմակայանը 141 օրով կանգնեցրեց աշխատանքը։ Սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող տեղային խնդիր չէ։ Եթե վերլուծելով գնում ենք, հասնում ենք Հյուսիս-Հարավ ու Արեւելք-Արեւմուտք լոգիստիկ միջանցքների միջեւ մրցակցությանը։ Եթե մի փոքր է՛լ ավելի ուշադիր ենք լինում, ուրվագծվում է մոդուլյար ու ավանդական ատոմակայանների տարբերության պատկերը եւ, ըստ այդմ, արտերկրից մեզ թելադրվող տարբերակը, բայց մեր ճիշտ ընտրության անհրաժեշտությունը։
Երեք նախագահները խորհրդանշում են հաղթանակ, արժանապատվություն, ապահովություն, անվտանգություն, պետականակերտություն: Երկրորդ՝ նրանց թիմերում մեծամասնություն են կազմում ինտելեկտուալները, որոնց ՕԳԳ-ն երկրի ու պետության համար բավականին մեծ է, կրկնենք՝ անկախ թերություններից ու սխալներից:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Այս մասին Չելիքը գրառում է արել Twitter-ում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Փաստը» մշտապես անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ Սևանա լճի մակարդակի բարձրացմանը, լճի «ծաղկման» երևույթին, մաքրման աշխատանքներին, ՀԷԿ-երի գործունեությանը, շահագործվող և չշահագործվող հանքերին և դրանցում առկա խնդիրներին, լքված հանքերի պոչամբարների անվտանգության հարցին: Վերջին շրջանում խոսվում է Լոռու մարզում նոր հանքերի շահագործման հնարավորության մասին, այս թեման ևս մեր ուշադրության կենտրոնում է: Բազմաթիվ հրապարակումներ ունենք նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման և վտանգների մասին: