
Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել հունիսի 20-ին Հայաստանում նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք նախատեսում ենք դիտորդներ ուղարկել առաջարկվող քվոտայի սահմաններում, բայց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելությունը դեռ չի որոշել դիտորդների հստակ թիվը»,-ասել է Ռուդենկոն:
«Կան ժամանակային սահմաններ, որոնց շրջանակում նրանք մեզ կտան վերջնական թիվը: Եվ մենք մեր դիտորդներին կուղարկենք այս ընդհանուր թվի սահմաններում»,-հավելել է փոխարտգործնախարարը: