«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու, թե մեր երկրում քանի բնակավայր ունի մինչև 100 բնակիչ, և քանի բնակավայր ընդհանրապես բնակեցված չէ: Նախարարությունից պատասխանել են, որ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում մինչև 100 բնակիչ ունեցող համայնքներ չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դրսեւորում է ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում եւ մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն: Թե ինչպես, բացատրենք. բանն այն է, որ նույն «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևի թե նկատած կլինեք, որ իշխանությունները իմիտացիաների նոր շարք են սկսել, թե իբր լուրջ աշխատանքներ են իրականացնում, մտածում են քաղաքացիների բարեկեցության մասին։ Ըստ այդմ, կառավարության նիստերում որոշումներ են ընդունում, որոնցով փորձում են իբր շահել հանրության որոշակի հատվածների վստահությունը։ Այսինքն, սկսելը երևի ճիշտ բառը չէ, այս իշխանություններն այդպիսին են եղել միշտ, ուղղակի պատերազմից հետո, առավել ևս՝ ընտրություններից առաջ դա առավել ընդգծված են անում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ադրբեջանցիների լկտիությունը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, բանավոր խոստացել է Ադրբեջանին տալ Տավուշի մարզում 9-12 գյուղ եւ Տիգրանաշենը՝ Քյարքին, ինչպես նաեւ 2 միջանցք Սյունիքում, որով Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ։
Գեներալ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելուց հետո, հիմա էլ վերաորակվել է Գևորգ Կոստանյանին ներկայացված մեղադրանքը: Պարզ մարդկային լեզվով ասած՝ Գևորգ Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պարտակել էր տապալել սահմանադրական կարգը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ միայն «ամրոցների», այլև հայրենիքի հնարավոր ու անհնար բոլոր դռները թշնամու առաջ բացած կամ բաց թողած, երկիրը կապիտուլ յացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Հայաստանի անվտանգությունը խարխլած Նիկոլ Փաշինյանի մի քանի թիմակիցներ նախօրեին ձայն ձայնի տված հարձակվել էին ընդդիմության, ի մասնավորի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վրա՝ մեղադրելով ինչ-որ աներևակայական, դավադրապաշտական բաներում:
«Հրապարակ» թերթը գրում է. « Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլեւ շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցությունը բարոյահոգեբանական ծանր վիճակում է՝ պատգամավորներից ոչ ոք տեղյակ չէ՝ ինքը լինելո՞ւ է ապագա ցուցակում։ Թեման փակ է, չեն համարձակվում անգամ ակնարկել։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուզո՞ւմ եք ասեմ, թե ինչ է կատարվում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Այնտեղ մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է անցած տարվա Արցախյան պատերազմի ժամանակ։ Նույն դերակատարները, նույն սցենարը և նույն մեթոդները։ Deja vu!
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ շաբաթ է` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված է մի վիճակ, որը, բացի անվտանգային հարցերից, ի ցույց է դնում նաև խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի կառավարմանը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ խնդիրներին՝ դիտարկելով նաև երկրի առջև առկա սպառնալիքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա:
Անգլիայի Էսսեքսի կոմսությունում դեռահասները կրոնական դրդապատճառներով հարձակում են կատարել մի տղամարդու վրա, ինչից հետո հարկ է եղել նրան հոսպիտալացնել: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը։ Ինչպես հաղորդել է Mirror թերթը, սինագոգի մերձակայքում հարձակման հետեւանքով տուժածը Րաֆի Գուդվինն է:
Ճապոնացիների առնվազն 43 տոկոսը նպատահարմար է համարում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելը՝ կորոնավիրուսի համավարակի իրադրության պատճառով:
Մայիսի 13-ին 1-ին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով: Ժամը 19.35-ին բուժհաստատությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել։
«Բարսելոնայի» վերջին անհաջողություններն ամրապնդեցին ակումբի նախագահ Ժոան Լապորտայի վստահությունը, որ թիմը լուրջ վերափոխման կարիք ունի: Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին:
Օգտագործեք KeePass կամ Enpass: Գաղտնաբառերի այս մենեջերները հավատարմագրերը պահում են իրենց անվտանգ ծածկագրված տվյալների շտեմարաններում, որոնք կարող եք պահել ցանկացած վայրում՝ կոշտ սկավառակի վրա, արտաքին կրիչի վրա կամ ձեր ամպային պահեստում: Կա նաև BitWarden-ի նման մի ծրագիր, ընդհանուր առմամբ, առաջադեմ օգտվողներին հնարավորություն է տալիս գաղտնաբառերի համար ստեղծել իրենց սեփական մինի-սերվերը: Եվ ձեր հավատարմագրերը միայն ձեզ են պատկանելու:
Մայիսի 5-ին հիվանդանոց բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի ճանապարհին հեծանվով ընթանալիս անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Սոխը և սխտորը բուսայուղով տապակել: Ավելացնել լոլիկը, համեմել աղով և պղպեղով: Շոգեխաշել 2-3 րոպե: Ավելացնել չիլի պղպեղը: Շոգեխաշել 2-3 րոպե:
Երկու ընկերներին հայտնաբերեցին կողք-կողքի՝ Շուշիի մատույցներում…
Այս լուսանկարներում կտեսնեք հայտնի դերասանների, երաժիշտների, քաղաքական գործիչների և այլ հայտնիների անսպասելի իրավիճակներում և սովորականից ավելի հանգիստ մթնոլորտում: Նրանք շփվում են ընկերների հետ, հանգստանում են աշխատանքի արանքում, ընթրում են: Հնարավոր է՝ նախկինում նրանց այսպիսին չեք տեսել:
«Լույս» հիմնադրամի անվտանգության ու արտաքին հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
«Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։