Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիատասարդական թիմի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց Ուկրաինայից ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Մինչև 23 տարեկանների առաջնությունում 61 կգ և 74 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը` ռուս Չերմեն Վալիևի հետ: