Արարատի մարզի Սուրենավան գյուղում 21-ամյա բնակիչը կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբ. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 17-ին, ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» ԲԿ-ից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ և 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Միշա Ա.-ն է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Զ.-ն դեռևս չպարզված հանգամանքներում, դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Միշա Ա.-ի ուղղությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 2 պարկուճ, 1 հատ պողպատե գնդակի միջուկ և արնանման հետքեր:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: