
Մակրոնը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածի խաղաղ բնակիչների ճակատագրով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ Մակրոնը հանդես է եկել այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման օգտին։
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ՝ Մերձավոր Արեւելքում բռնության և էսկալացիայի դադարեցման ջանքերի շրջանակներում։ Մակրոնն ընդգծել է խաղաղության հաստատելու հրատապ անհրաժեշտությունը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Գազայի քաղաքացիական բնակչության համար», – ասված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տարածած հայտարարության մեջ։