
Սիսիանում ջրից վարակվածների թիվը հասել է 402-ի․ ԱՆ

Մայիսի 14-ի դրությամբ՝ Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններոով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 402 դեպք, որից 373-ը մինչև 18 տարիքային խմբից են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։
Ներկայումս Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 9 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:
Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։