Թշնամին ու օտարները վերցնում են իրենց փայաբաժինն անխնա ու մեր պետական շահերի հաշվին,ու վերցնելու են այնքան ժամանակ,որքան այս հողատուներն իշխանության են։
Ապրիլի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Հոնդաի Սոնատայի» 29-ամյա վարորդ Գրիգոր Ասլանյանը մահացել է:
«Այն մարդիկ, ովքեր ասում են՝ այդ բողոքողների աչքերը պետք է հանել, ավելի բիրտ բերման ենթարկեն, սատկացնեն և այլն, կխնդրեի, որ այդ մարդիկ գային Շուռնուխ ու մեկ ամբողջ օր անցկացնեին գյուղացիների հետ։ Գային ու կիսեին այս մարդկանց առօրյան, ապրելակերպը։ Նման ամպագոռգոռ հայտարարություններ անողները թող գան ու կտեսնեք, թե քանի օր կապրեն այստեղ։ Ճիշտ է, գուցե սյունեցիները կոպիտ են արտահայտվել, բայց ամեն մեկը յուրովի է արտահայտվում»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
Այդ շրջանում տեղակայված ադրբեջանցիների համազգեստից պարզ երևում է, որ առաջնագծի այդ հատվածում ծառայություն են իրականացնում Ադրբեջանի ներքին զորքերը։
5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում Է գրանցվել Պերուի հարավային մասում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայ-Սայանյան ֆիլիալը:
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213 469-ի:
Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրաժարական ես տվել, իսկ հիմա հավաքիր իրերդ ու պետական ամառանոցներից չքվիր։ Այն պետք է տրվի պետության պաշտպաններին։ Այնտեղ ժամանակակից վերականգնողական կենտրոն պետք է ստեղծվի»։
իկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վիկտորիա Պողոսյանն ազտվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի N 116-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Գուգարացին ազատվել է Կադաստրի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ժամանակին Արեւմուտքն ու Արեւելքը Կորեայում, Վիետնամում էին իրար հետ հարաբերություններ պարզում, հիմա Սիրիայում ու Ուկրաինայում։ Մենք վիետնամցիների եւ կորեացիների չափ մարդկային ու բարոյական ռեսուրս չունենք, որ նման զարգացման դեպքում թեկուզ շարունակենք պարզ գոյատեւումը։
Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ կարծիք (amicus brief) Վարչական դատարանի դիմումով վարույթ ընդունված գործով։
Լուսանկարում Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը 19-ամյա մեր հերոս Դավիթ Յակովլևը և ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն են։
Վերջին 3 տարիների իրադարձությունները բերեցին նրան, որ Հայաստանը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարից վերածվեց հասարակ տարածաշրջանային գործոնի։ Մենք մի դերակատար էինք, որը եթե նույնիսկ չէր սահմանում տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղի մեծ կանոնները, ապա ազդում էր դրանց ընթացքի և բովանդակության վրա։ Նիկոլի և նրա թիմի եռամյա իշխանությունից հետո մեզնից պահանջվում է ընդամենը հնազանդորեն հետևել գլոբալ և տարածաշրջանային միտումներին։
Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ` բացահայտել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար, հայտնում են ԱԱԾ-ից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը «պարզապես վրդովեցուցիչ է», և Թուրքիան առաջիկա ամիսների ընթացքում կպատասխանի դրան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում առաջադրված, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը թվիթերյան իր միկրոբլոգի էջում Բայդենի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո մի շարք անձնական մտորումներով է կիսվել։
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:
Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Լճափ և Ծովազարդ համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։
2023 թվականի հուլիսի սկզբին Հայաստանում և Արցախում տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը։ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի առողջապահական և բժշկական հանրույթներին միավորող 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագությունը ստանձնել է «Արաբկիր բժշկական կենտրոն»-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Համագումարը համանախագահելու են Վիգեն Խաչատուրյանը, Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ այս ելույթը՝ գրելով․ «Սա այն եզակի դեպքերից է, երբ միանշանակ համաձայն եմ Նիկոլի հետ։ Այո, Հայաստանի օրենսդրությամբ վարչապետի հրաժարականից հետո վերջինս չի կարող մնալ պաշտոնակատար։
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի կողմը, որոնցից երկուսը կալանվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Ապրիլի 26-ին Twitter-ում այդ մասին հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
ՌԴ-ում «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ է կազմվում, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին․ այդ ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացված են կառավարական ամառանոցի դիմացի տարբեր հատվածներում ամրացված պաստառներ՝ «Ողջո՛ւյն… հազարավոր բառերի փոխարեն, առանց Նիկոլ Հայաստան» գրությամբ։ Այդպես են ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի անդամներն իրենց բողոքն արտահայտել հայրենադավ Փաշինյանի՝ ամեն գնով աթոռին մնալու մոլուցքի դեմ:
Ապրիլի 26-ին, ժամը 03։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ոստիկանները չէին թույլատրել մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք՝ պատճառաբանելով, որ տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, դադարեցվել են նրա, որպես ՍԴ դատավորի լիազորությունները։
Տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու համար ասեմ, որ երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ և ավելի քան վստահ եմ, որ չեմ լինի, սպասվող արտահերթ ընտրություններին չեմ լինելու որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում, ինչպես և հայտարարել էի մանդատը վայր դնելու ժամանակ՝ ռազմարդյունաբերության զարգացումն է իմ կյանքը նպատակը և ես զբաղված եմ այդ գործով: