Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով:
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գաղտնի այցով Մոսկվայում է
Իր վերջին հարցազրույցում ԱՄՆ դեսպան Թրեյսին հայտարարել է, «Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է Միացյալ Նահանգները և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որ մենք կարող ենք տրամադրել»։
Ապրիլի 26-ին 66 տարեկան հասակում մահացել է ոստիկանության ՀԿԱ վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Սուրենի Խուբլարյանը:
Այն սփյուռքահայերը, օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարող են մասնակցել միասնական քննություններին, որոնք անցկացվելու են ամռանը: Այս մասին ապրիլի 28-ի մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել:
Այն, որ Մանե Գևորգյանը համարում է, որ մոդելային արտաքին ունի, իր անձնական գործն է։ Այն, որ վարչապետի խոսնակը հարկ է համարում այդ մասին խոսել սոցիալական հարթակում, թերևս, մի քիչ էլ հանրության գործն է, քանի որ հարիր չէ, որ պետական պաշտնյան իրեն սոցիալական ցանցում պահում է անչափահաս «տիկտոկերի» պես։
Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո Եվրամիության և Մեծ Բրիանիայի միջև երկկողմ հարաբերություններին նվիրված համաձայնագրին: Քվեարկության արդյունքները, որը նախօրյակին կայացել է հեռավար, ապրիլի 28-ին հրապարակել է Brexit-ի հարցերով ԵԽ-ի համակարգող և լիբերալների առաջնորդ Գի Վերհոֆստադտը:
«Ի՞նչ է, դո՞ւք եք որոշում` ինչպիսին պետք է լինի սյունեցին». Սյունեցի պատգամավորը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Valeurs actuelles հրատարակությունը հրապարակել է ֆրանսիացի պաշտոնաթող գեներալների ու սպաների՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակը, որում նրանք նախազգուշացրել են ռասայական պատերազմի և պետական հեղաշրջման վտանգի մասին:
Երբ քո կուսակցական պատվիրակությամբ պատերազմից առաջ հյուրընկալվել էիր դավադիր վիժվածքին, և նա փակ հանդիպման ժամանակ քեզ ասաց, որ բանակցություններին ստիպված է իրեն գժի տեղ դնել (բառացի մեջբերում է), վերին բնական բացվածքդ բացել ու լակեյական ժպիտով ու քծնանքով գովում էիր «հմուտ բանակցողի» գեղցի դիվանագիտական հնարքները:
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատար, 1 ամիս 2 օր է՝ վրացական սահմանային անցակետի հատուկ հսկվող տարածքում կանգնած է։ Մարտի 28-ից Վրաստանի սահմանապահներն առգրավել են վարորդների փաստաթղթերը՝ արգելելով նրանց առաջ շարժվել:
Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը կալանվորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է ․ «Տարածաշրջանը եռում է, հեռու ու մոտիկ տերությունները մտել են տարածաշրջանի համար պայքարի վազքուղու եզրափակիչ հատված։ Բոլորը բոլորի հետ ունեն խնդիրներ, ոչ մեկը չի պատրաստվում զիջել։
Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում ապրող որևէ մեկին այլևս չես զարմացնի «Սահմանադրություն է խախտվել» արտահայտությամբ։
Չնայած միջազգային հանրության կողմից պատերազմն անհապաղ դադարեցնելու պարբերական կոչերին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զանգվածաբար և միտումնավոր կերպով թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվեցին Սյունիքի մարզի ոստիկանապետը, տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը: Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանն ուղարկվեց կադրերի ռեզերվ, նրան փոխարինեց Ալիկ Մամիկոնյանը: Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանին էլ փոխարինեց Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը, իսկ Կապանի բաժնի պետ նշանակվեց Արամ Դավթյանը:
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն, որով հաստատվել է, որ հենց Երեւանի ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում է պատերազմի մասնակից Մենուա Հովսեփյանի նկատմամբ կիրառվել բռնությունը։
Իվետա Տոնոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Արայիկ Հարությունյանը լավ կանի հանձնարարությունները կատարելիս կամ սեփական նախաձեռնությամբ հանդես գալիս ականջալուր լինի գոնե իր անմիջական ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, ում փորձում է պատասխանատվությունից ազատել նման էժանագին միջոցներով։
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմանավը նախազգուշական կրակոցներ են արձակել իրանական կատերների կողմը, որոնք իրեն էին մոտեցել 68 յարդ (մոտավորապես 62 մետր) հեռավորությամբ: Այդ մասին հաղորդել է ABC News-ը։
Ազգային Ժողովը արտահերթ նիստում քննարկում է «մեծն սահմանադրագետ», իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած փոփոխությունների փաթեթը, որոնց հիմնական նպատակն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, կարողանա անարգել մասնակցել նախընտրական հանրահավաքների և հակառակը՝ ընդդիմության հանրահավաքներն իշխանությունը կարողանա որակել որպես «պարտադրված» և հետապնդել դրա կազմակերպիչներին։
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման երկու անհաջող փորձ է իրականացվել Իսրայելի կողմը։
Ըստ դատախազության իրականացրած ստուգումների՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանին պատկանող բնակելի առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով Արցախի կառավարության կողմից ֆինանսական միջոցներ երբևէ չեն հատկացվել:
Անվճար լեկցիա կկարդամ «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներին, թե ինչու որևէ մեկի մասին սուտ տեղեկություն հրապարակելը տեխնիկապես ու բովանդակապես չի կարող լինել հանրային մեղադրանքի հոդված: Ի տարբերություն շատ տաղանդավոր պատգամավորների, ես այդ հարցը ամիսներ շարունակ ուսումնասիրել և քննարկել եմ իրավապահների հետ:
Արցախում ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։
Երեկ ետ շպրտվելուց հետո, այսօր թուրքերը նորից եկել ու զբաղեցրել են Նոր Ղազանչի նույն դիրքերը. երևի, էլի նախկիններն են մեղավոր
Տուգանքներից մինչև ազատազրկում. ինչ փոփոխություններ է պլանավորել «Իմ քայլը» ընտրություններից առաջ