Նիկոլ Փաշինյանի վախերը
Ազգային Ժողովը արտահերթ նիստում քննարկում է «մեծն սահմանադրագետ», իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած փոփոխությունների փաթեթը, որոնց հիմնական նպատակն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, կարողանա անարգել մասնակցել նախընտրական հանրահավաքների և հակառակը՝ ընդդիմության հանրահավաքներն իշխանությունը կարողանա որակել որպես «պարտադրված» և հետապնդել դրա կազմակերպիչներին։
Փոփոխություններով նախատեսվում է քրեական պատիժ նախընտրական հավաքները խոչընդոտողների ու նաև «պարտադրանքով» նախընտրական հանդիպումներին մարդկանց մասնակցելու համար։
Այս փոփոխություններով Նիկոլ Փաշինյանը մատնում է սեփական վախերը․ հատկապես Սյունիքի դեպքերից հետո նա մտավախություն ունի, որ չի կարողնալու նախընտրական հավաքներ անցկանցել հանրապետության առնվազն որոշ մարզերում և նման իրավակարգավորումներով ցանկանում է քրեականացնել քաղաքացիների՝ իր նկատմամբ վերաբերմունք արտահայտելու քայլերը։
Մյուս կողմից՝ հավաքներին մասնակցության «պարտադրանքը» քրեականացնելով իշխանությունը ցանկանում է հնարավորինս սահմանափակել ընդդիմադիր ուժերի քարոզարշավին քաղաքացիների մասնակցությունը։ Ինչպես ասում են, երկու ահը մի մահ է։