Այս պայքարի վազքուղում Հայաստանը նստել է ծառի տակ ու խելապակաս մի նապաստակ է նկարում․ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է ․ «Տարածաշրջանը եռում է, հեռու ու մոտիկ տերությունները մտել են տարածաշրջանի համար պայքարի վազքուղու եզրափակիչ հատված։ Բոլորը բոլորի հետ ունեն խնդիրներ, ոչ մեկը չի պատրաստվում զիջել։

Ու այս ընթացքում է, որ Հայաստանը նստել է ծառի տակ ու խելապակաս մի նապաստակ է նկարում։

Հետո էլ նստելու ենք ևս մի 100 տարի լացենք, թե մեր դիրքը լավը չէր, թուրքը վայրագ էր, պարսիկը` խորամանկ, ռուսն էլ չգիտիտես ինչու չեկավ ու մեր փոխարեն մեր բոլոր հարցերը չկարգավորեց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930