ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում

Կոնվերս Բանկը  հայտարարում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակի գործարկման մասին:

Հարթակի գործարկումը ՓՄՁ հաճախորդներին համապարփակ բանկային եւ խորհրդատվական   ծառայություններով ապահովելուն ուղղված հերթական քայլն է:

Նախորդ տարի ՝ գնահատելով բանկի հաճախորդ ձեռնարկատերերի պահանջները՝ Կոնվերս Բանկը հիմնեց Հայաստանում առաձին ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնը, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն կարող են օգտվել  համապարփակ բանկային ծառայություններից, այլեւ ստանալ բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն:

Այս քայլով՝ ՓՄՁ վարկավորման առցանց հարթակի գործարկմամբ, Կոնվերս Բանկը տնտեսվարողներին է առաջարկում վարկավորման հայտ լրացնել՝ խնայելով ժամանակը, առանց Բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:

Այս պահին հարթակում հասանելի է նաեւ Կոնվերս Բանկի Converse-Fast պրոդուկտի շրջանակում  ամբողջական վարկավորման գործընթացը:  Հասանելի վարկատեսակների ցանկը առաջիկայում կընդլայնվի:

Կոնվերս Բանկի նոր առաջարկները ՓՄՁ հաճախորդներին լինելու են շարունակական: Առաջիկայում եւս Բանկը հանդես է գալու տնտեսվարողներին աջակցության նոր նախագծերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս