Ռուս զինծառայողներ տեղափոխող բեռնատարը Արցախում պայթել է ականի վրա. կան ծանր վիրավորներ
Երեկ Avia.pro կայքը տեղեկացրել է այն մասին, որ ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Արցախում պայթել է հակատանկային ականի վրա:
Պայթյունի արդյունքում ամենաքիչը երկու ռուս զինծառայողներ ստացել են ծանր վիրավորումներ, ընդ որում, ըստ որոշ ինֆորմացիայի, խոսքը գնում է հենց ռուս խաղաղապահների վրա հարձակման մասին: Ականը դրված է եղել այն շրջանում, ուր արդեն իրականացվել են ականազերծման աշխատանքներ:
Ըստ կայքի տեղեկությունների՝ սա վերջին շաբաթվա ընթացքում ամենաքիչը երկրորդ հարձակումն է Արցախում խաղաղապահ առաքելությամբ գտնվող ռուս զինծառայողների վրա: Ավելի վաղ ռուս զինծառայողների բլոկպոստի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ է բացվել, սակայն տուժողներ չեն եղել:
Կայքը գրել է նաև, որ ինֆորմացիա չկա այն մասին, թե քանի զինծառայող է եղել բեռնատարի մեջ, և ինչպիսինն է վիրավորների վիճակը, քանի որ բացակայում է տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: