Բաժիններ՝

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին 75 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր, որը հայտնվել է ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ուխտավորների հերթական խումբը Ամարաս վանական համալիր է ժամանել Ստեփանակերտից և վանական համալիրին հարող քաղաքներից ու գյուղերից։

«Առանց ռուս խաղաղապահների մարդիկ ևս կարող են այստեղ այցելել, բայց դա վտանգավոր է։ Իսկ հիմա անվտանգ է, քանի որ մեր անվտանգության երաշխիքը ռուսական դրոշն է», – հայտնել է վանքի վանահայր Գեղարդ Հովհաննիսյանը։

Գերատեսչությունը հաղորդում է, որ խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930