
ՀՀ զինված ուժերը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ զինված ուժերը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:
«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»,– ասվում է հայտարարությունում: