
Արամ Սուքասյանը նշանակվեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»: